Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաքում մայիսի 29-ին եկեղեցու վրա գրոհայինների հարձակման զոհերի թիվը  կազմել է 17 մարդ, եւս 27-ը համարվում է անհետ կորած: Լրագրողներին նման տեղեկություն է հաղորդել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆատումատա Լեժեն-Կաբան:

«Հարձակվողները դեպքի վայր են ժամանել պիկապով եւ մի քանի նռնակ նետել եկեղեցու ներսում, որից հետո կրակ են բացել հրազենից»,-ասել է հանձնակատարը՝ հավելելով, որ զոհերի շարքում կան երեխաներ եւ հոգեւորական: 27 մարդու գրոհայինները տարել են իրենց հետ: