Մինսկում Անկախ Պետությունների Համագործակցության կառավարության ղեկավարների մակարդակով խորհրդի նիստ է մեկնարկել, որի քննարկմանն ավելի քան 20 փաստաթուղթ է դրված:
Միջոցառման ընթացքում գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման ոլորտում համագործակցությունը եւ տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ երկրների տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորող համաձայնագրերի ստորագրում է նախատեսվում:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները մարդասիրական, անվտանգության, ֆինանսական եւ կադրային խնդիրներին վերաբերող որոշումների նախագծեր կքննարկեն:





























