Բելառուսը 2 շաբաթվա ընթացքում ռուսական ВТБ բանկից 1 մլրդ դոլարի վարկ կստանա: Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ռումասը:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել 10-14 օրերի ընթացքում ВТБ բանկից 1 մլրդ դոլարի վարկ ստանալու մասին»,-նշել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բացի այդ, Ռումասը տեղեկացրել է, որ ռուսական վարկը, որը Բելառուսն ստացել է 2013-ի դեկտեմբերին (450 մլն դոլար) կերկարաձգվի մինչեւ սեպտեմբեր: «Սպասվում է, որ մինչ այդ պայմանավորվածություն ձեռք կբերվի 2 մլրդ դոլարի ռուսական պետական վարկ ստանալու մասին»,-ասել է Ռումասը:
«Երբ այդ վարկն ստանանք, դրա հաշվին կփակենք ВТБ-ի մեկ մլրդ դոլարի վարկը»,-պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2014-ի ընթացքում Բելառուսին 2 մլրդ դոլարի վարկ կհատկացնի:




























