Ուկրաինայում կայծակի հարվածից կին է մահացել: Տեղեկությունը, երկրի ԱԻ վարչության Սումսկայա մարզի գրասենյակի մամուլի ծառայությանը վկայակոչելով, Segodnya.ua գործակալությունն է հաղորդում:

«Պուտիվլյան շրջանի Սախարովո գյուղի 43-ամյա բնակչուհին տարերային աղետի զոհ է դարձել: Կայծակը մահացու հարված է հասցրել գյուղի մերձակայքում արածող անասուններին հետեւելու եկած ուկրաինուհուն», - հայտնել են գրասենյակից: