Թուրք բժիշկները  48 հազար դոլար են պահանջել վախճանված ռուս զբոսաշրջուհուն բուժելու համար:

Ռուսաստանի Սվերդլովի մարզի բնակչուհին խեղդվել էր Թուրքիայի ափերից մեկում լողալիս, որից հետո 14 օր կոմայի մեջ էր եղել: Մայիսի 27-ին նա վախճանվել էր՝ ուշքի չգալով: Այնուամենայնիվ,  զբոսաշրջուհուն փրկելու իրենց փորձերը բժիշկները գնահատել են 48 հազար դոլար՝ հայտարարելով, որ  «պատանդ են վերցնում» զոհի մարմինը, քանի դեռ չեն վճարել գումարը:

Ըստ  զոհվածի քրոջ՝ հարազատները փորձել են կոմայում գտնվող կնոջը Ռուսաստան տեղափոխել, սակայն բժիշկները հայտարարել են, որ նա ենթակա չէ տեղափոխման, փոխանցում է «Տուրպրոմը»:

Զոհված զբոսաշրջուհու հարազատները  գրավոր դիմել են  ՌԴ առողջապահության նախարարություն, ԱԳՆ եւ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատուն: