Ադրբեջանում անորոշ ժամկետով փակվել են «Զերկալո» եւ «Այնա» թերթերը:
Լրագրողների հետ զրույցին պարբերականների գլխավոր խմբագիր Էլչին Շըխլըն հայտարարել է, որ վաղը թերթերի վերջին համարներն են վաճառքի հանվելու:
Շրջանառվող լուրերի համաձայն, փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են: Էլչին Շըխլըն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մամուլի խորհրդի նախագահ Աֆլատուն Ամաշովի հետ, սակայն հանդիպում դեռեւս չի կայացել: Ասվել է նաեւ, որ վերջին երեք տարիներին թերթերում պարբերաբար կրճատումներ են եղել, որոնցից վերջինը` երկու շաբաթ առաջ:
Իրականում պարբերականների փակումը քաղաքական ենթատեքստ ունի: «Զերկալոյի» մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը «պետական դավաճանության» եւ «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» մեջ է մեղադրվում:





























