Ֆրանսիան Եվրոպայում առաջին տեղն է գրավում արմատական իսլամիստների թվով, այսպիսով, մյուս եվրոպական երկրներից ավելի շատ է ահաբեկչական սպառնալիքի տակ: Նման տվյալներ է ներկայացնում ԵՄ «Եվրոպոլի» ոստիկանական ծառայությունը՝ ահաբեկչական հոսանքների դինամիկայի մասին իր ամենամյա զեկույցում:
«Եվրամիությունում ահաբեկչության սպառնալիքը սուր է եւ դիվերսիֆիկացված»,-ասված է փաստաթղթում: Այդ զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ, 2013-ին ԵՄ երկրներում իսլամիստական ահաբեկչական ընդհատակյան գործունեության կասկածանքով ձերբակալվել է 216 մարդ: Նրանցից մոտ 2/3-ը ձերբակալվել են հենց Ֆրանսիայում:
Ընդ որում, 2012-ին ահաբեկչության կասկածանքով ԵՄ տարածքում ձերբակալվել է 91 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Եվրոպոլում նշում են, որ նրանց մեծամասնությունը ԵՄ քաղաքացիներ են:




























