Ռուս զբոսաշրջիկները հիմնականում Հայաստան են այցելում միայնակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Blackstone Travel» տուրիստական ընկերության տնօրեն Հարրի Շահինյանը՝ անդրադառնալով օտարերկրացիների Հայաստան այցերին վերաբերող հարցին:
Նրա խոսքով՝ ի տարբերություն եվրոպացի զբոսաշրջիկների, որոնք, որպես կանոն, գրեթե մեկ տարի առաջ են պլանավորում իրենց հանգիստը եւ այցելում են մեծ խմբերով, ռուսները մի քանի օրա առաջ, սպոնտան են պլանավորում, թե որտեղ անցկացնեն իրենց հանգիստը եւ Հայաստան են այցելում կամ միայնակ, կամ փոքր խմբերով:
«Բացի այդ, Ռուսաստանի զբոսաշրջիկներից ոչ մեծ հոսքը բացատրվում է նրանով, որ Հայաստանը եղել է ԽՍՀՄ կազմում եւ մինչ օրս ռուսների համար չի ընկալվում որպես արտասահման»: Նա նշել է, որ ռուսները առավելապես Հայաստան են այցելում ձմռանը եւ մայիսին: Ձմռանը նրանց գրավում է Ծաղկաձորը, իսկ մայիսին նրանք համատեղում են գործուղումն ու հանգիստը»,-ամփոփել է Շահինյանը:





























