Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 շենքի դիմաց, մայիսի 28-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 60 տարեկան տղամարդու:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը, ժամը 01.00-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը Արթուր Համբարյանն է:
Կատարվում է քննություն:





























