Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ԱՊՀ-ին անդամակցության հարցը Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծի, բայց ԱՊՀ-ից դուրս գալու դեպքում՝ կզրկի Ուկրաինային տնտեսական օգուտից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այսպես, նրա խոսքով՝ Վրաստանում, խոստովանում են, որ շատ բան են կորցրել ԱՊՀ-ից դուրս գալու համար: «Վրաստանը դուս եկավ ԱՊՀ-ից: Ի՞նչ է, ավելի լա՞վ է: Կամաց-կամաց պատմում են, որ, այո կորցրել են ԱՊՀ-ից դուրս գալով»,-հայտարարել է Մեդվեդեւը:
Նա ընդգծել է, որ իր կարծիքով՝ ԱՊՀ-ն լավագույն ձեւաչափն է ԱՊՀ երկրների համագործակցության համար:





























