Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ խախտվել է Մարզահամերգային համալիրի վաճառքի հետ կապված ընթացակարգը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում հայտարարել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Եթե մենք խոսում ենք մշակույթի հուշարձանի պահպանության մասին, դա նշանակում է, որ այդ հուշարձանի սեփականատերերը իրավունք չունեն փոփոխություններ մտցնեն դրանում եւ պարտավոր են դրա համար թույլտվություն ստանալ: Դա կախված է նրանից, թե տվյալ հուշարձանը հանրապետական, թե մարզային նշանակության շինություն է: Ես հիմք չունեմ ենթադրելու, որ այս դեպքում՝ այդ նորմերը խախտվել են»,-հայտարարել է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվամ մարզահամերգային համալիրը կրկնակի աճուրդի կհանվի, քանի որ առաջինի ժամանակ գնորդ չի եղել: Համալիրի ղեկավարությունը համարում է, որ շենքը վաճառքի է հանվել օրենքի խախտումներով: