Մայիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատիրարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Ողջունելով Հայ կաթողիկե պատրիարքին՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Առանաձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր անձնական բերակամությունը, որ հաստատվել էր Կահիրեում՝ իմ՝ որպես դեսպան պաշտոնավարման տարիներին։ Եգիպտոսից հետո եւս բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու։ Ուրախ եմ այսօր նորից ողջունելու Ձեզ Հայաստանում։ Կցանկանայի օգտագործել այս առիթը՝ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրանը աջակցելու համար»:
Էդվարդ Նալբանդյանը Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հատուկ անդրադարձ է կատարվել սիրիահայության ներկայիս վիճակին եւ նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ծրագրվող միջոցառումների մասին՝ ընդգծելով Հայաստանի եւ Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության եւ ջանքերի համադրման կարեւորությունը:





























