2013թ. Հայաստանում կրթությանն ուղղված պետական ծախսերը  կազմել են ՀՆԱ-ի 2.4%-ը, կամ 103,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով 249 մլն դոլար՝ խմբ.): Այս մասին ասվում է պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որի լսումները ընթանում են Հայաստանի խորհրդարանում:

Նախադպրոցական կրթության վրա կատարված ծախսերը կազմել են 277 մլն դրամ, (669 հազար դոլար- խմբ.), տարրական կրթության վրա՝ 23,4 մլրդ դրամ (116,4 մլն դոլար - խմբ.), միջնակարգ կրթության վրա՝ 48,2 մլրդ դրամ (56,56 մլն դոլար - խմբ.), միջին մասնագիտական պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության վրա՝ 6,2 մլրդ դրամ (14,9 մլն դոլար-խմբ) բարձրագույն կրթության վրա՝ 7,9 մլրդ դրամ (19,2 մլն դոլար-խմբ.):