Ջեյ Քարնին լքում է Սպիտակ Տան մամուլի քարտուղարի պաշտոնը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է USA Today-ը: Քարնիին կփոխարինի նրա տեղակալ Ջոշ Էրնեստը:
Քարնին «հրաշալի» է անվանել Սպիտակ Տանը իր աշխատած ժամանակահատվածը, հավելելով, որ կկատարի մամուլի քարտուղարի պարտականությունները մինչեւ հունիսի կեսը:
Իր հերթին Օբաման Քարնիին անվանել է իր լավագույն ընկերներից մեկը՝ հավելելով, որ շարունակելու է ապավինել նրան որպես արտաքին խորհրդական:
Ջոշ Էրնեստին Օբաման անվանել է «արդար ու բարեկիրթ», ով «դիպուկ է խոսում»: Հիշեցնենք, որ Էրնեստն աշխատել է Օբամայի հետ 2008թ.-ին նրա նախընտրական քարոզարշավի սկզբից:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այն հարցին, թե ծրագրում է արդյոք Քարնին աշխատել Մոսկվայում(նախկինում նա արդեն «Time»-ի թղթակից էր 1983-1989թթ.), Քարնին հայտարարել էր, որ չի ծրագրում:





























