ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Պետքարտուղարությունից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում, նա պատասխանել է. «Այդպես կարելի է ասել, սակայն պետք է ասեմ նաեւ, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ամբողջությամբ տարված է իր պարտականություններով, որը Պետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք։ Բանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա, սակայն Ուորլիքն ունի շատ հստակ պարտավորություն. որ ստեղծվեն երկու կողմերի միջեւ բանակցությունները խորացնելու պայմաններ»: