Պակիստանի եւ Աղֆանստանի սահմանին տեղի ունեցած մարտական բախումների ընթացքում պակիստանցի զինվորականները 14 գրոհայինների են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ գրոհայինների խումբը հարձակվել է վերահսկիչ-անցագրային կետի վրա, որի հետեւանքով զոհվել է Պակիստանի բանակի մեկ զինվոր, եւս երկուսը վիրավորվել են, հաղորդում է Gazeta.ru-ն:
Զինվորականները այս մասին տեղեկությունները գաղտնի են հայտնել լրատվամիջոցներին, քանի որ լիազորված չեն շփումներ ունենալ լրատվամիջոցների հետ:





























