Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում, հունիսի 3-ին, կկայանա Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի Առեւտրի պալատի պատվիրակության եւ հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը, որի ընթացքում կկազմակերպվի կլոր սեղան– քննարկում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ (Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, տրանսպորտ, շինարարություն, սննդի ծառայություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, կանաչապատում եւ ոռոգում, դեղագործություն, անշարժ գույքի վարձակալություն եւ կառավարում, ներդրումներ, անասնակերի արտադրություն, դիզայն եւ այլն)։ Հայաստան են ժամանելու տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ։
Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու առաջիկա նոր տնտեսահարաբերությունների եւ մարտահրավերների պայմաններում առավել եւս կարեւորվում է արտաքին գործարար կապերի ծավալումը։ Այդ առումով էլ բացառիկ նշանակություն ունի աշխարհի ամենադինամիկ զարգացող երկրներից մեկի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի հետ ակտիվ գործակցությունը։ Լինելու են բիզնես–շնորհանդեսներ ու կոնկրետ նախապատրաստված հանդիպումներ։
Աբու Դաբիի Առեւտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայթին եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ստորագրելու են համագործակցության համաձայնագիր։




























