ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հավատարիմ է մնում ԼՂ հակամարտության կողմերին աջակցելուն՝ խաղաղ կարգավորման հասնելու համար: Այս մասին, մայիսի 30-ին, բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Լրագրողի խնդերանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, որտեղ վերջինս Հայաստանին նախազգուշացրել է «մութ ճակատագրի» մասին, Փսակին ընդգծել է. «Թույլ տվեք նախ ասել, որ սադրիչ հռետորությունն ու հայտարարությունները, որոնք հակասում են մեր սկզբունքներին, լարում են իրավիճակը տարածաշրջանում եւ վնասում խաղաղ գործընթացին»:
Փսակին հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահող երկրների 2009-2013 թվականների համատեղ հայտարարությունները, որոնք հստակորեն նշվում է, որ կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնդարության եւ Հելսինկյան ամփոփիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովրդի ինքնորոշման հավասար իրավունքներ: «Այսպիսով, մենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել իր ջանքերը բանակցային սեղանի շուրջ եւ կենտրոնանալ առավելությունների վրա, որը խաղաղությունը կբերի տարածաշրջանում ապրող մարդկանց»,-ընդգծել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:





























