Ուկրաինայում ԵԱՀԿ միջնորդ, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը լքում է միջնորդի իր պաշտոնը, հայտնում է «Կոմերսանտը»:

Ըստ թերթի՝ գերմանացի քաղաքական գործիչը Ուկրաինայում կլոր սեղաններ չի անցկացնի Կիեւի իշխանությունների եւ նրանց ընդդիմադիրների մասնակցությամբ:

ԵԱՀԿ նախագահի քարտուղարության ներկայացուցիչ Ռոլանդ Բլեսը թերթին հայտնել է, որ Իշինգերի մանդատը լրացել է մայիսի 25-ին, իսկ դիվանագետն այն չի երկարացրել խիստ զբաղվածության պատճառով: Նոր միջնորդի թեկնածության հարցը դեռ որոշված չէ:

ԵԱՀԿ նախաձեռնության շրջանակում Իշինգերը երեք կլոր սեղան է անցկացրել Կիեւում, Խարկովում եւ Նիկոլաեւում: