Հյուսիսային Կորեայում ցմահ տաժանակրության են դատապարտել հարավկորեացի միսիոներ Կիմ Չժոն Ուկին (Kim Jeong-Wook): Նրան մեղադրել են լրտեսության եւ ընդհատակյա եկեղեցի հիմնելու մեջ:
Մեղադրող կողմը մահապատիժ էր պահանջում Կիմ Չժոն Ուկի համար, որը 2014թ. փետրվարին խոստովանել էր Հյուսիսային Կորեայի գործող ռեժիմը տապալելու մտադրությունների մասին: Սակայն մեղադրյալը զղջացել էր, եւ բարձրագույն պատիժը փոխարինվել էր տաժանակրությամբ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Կիմ Չժոն Ուկին կալանավորել էին 2013թ. հոկտեմբերի 8-ին՝ Չինաստանից ԿԺԴՀ մտնելու հենց հաջորդ օրը: Բապտիստ-միսիոների մոտ եղել էր Աստվածաշունչ, քրիստոնեական գրականություն եւ ֆիլմեր:





























