Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական քայլերի անհրաժեշտության մասին:
«Ադրբեջանի եւ Հայաստանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, զինծառայողների եւ քաղաքացիական անձանց սպանություններն ու վիրավորումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրական քայլերի անհրաժեշտությունէ ստեղծում»,- հայտարարել է Մալենա Մարդը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ 20 տարում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը չհասնելն ինքնին մտահոգիչ է:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աշխատում են ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ: Քանի որ մի զոհը հանգեցնում է բազմաթիվ զոհերի»:





























