Կիեւի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բռնությունն ու արյունահեղությունը: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Նման բնութագիր է Պուտինը տվել Ուկրաինայի հարավ-արեւելքում անցկացվող հակաահաբեկչական գործողություններին:

Նա նաեւ հայտարարել է «Կիեւի եւ երկրի հարավ-արեւելքի  ներկայացուցիչների միջեւ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին»:

Պուտինը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Նորմանդիայում հունիսի 6-ին անգլո-ամերիկյան դաշնակիցների ափհանման 70-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումներին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւս մասնակցելու է միջոցառումներին, բայց բացառում է ՌԴ նախագահի հետ պաշտոնական հանդիպումը: