Ճապոնիայում շոգից երկու մարդ է զոհվել, եւս 200-ը տեղափոխվել է հիվանցանոց:

Մահացած կանանցից մեկի մարմինը հայտնաբերվել է ջերմոցում, երրորդը, ամենայն հավանականությամբ, մահացել է այգում աշխատելու ժամանակ: Բժիշկները համարում են, որ մահվան պատճառը երկու դեպքում էր արեւային հարվածն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով NHK-ին:

Շոգի պատճառով մարդկանց հիվանդանոց տեղափոխելու մասին տեղեկություններ են ստացվում Տոկիոյից, Այտի, Ֆուկուի եւ Միե պրեֆեկտուրաներից: Հիվանանոց տեղափոխվածների թիվը, ըստ հեռուստաալիքի, արդեն հասել է 233-ի:

Գարնան վերջին օրը Ճապոնիայում շատ շոգ է, որը բնորոշ է ամառվա կեսերին: Առաջին անգամ այս տարի Օիտա պրեֆեկտուրայում ջերմաստիճանը հասել է 35 աստիճանի: Տոկիոյում ցերեկը ջերմաստիճանը 32 աստիճան է: