Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում՝ Զնամենսկի ավանի եկեղեցու հարեւանությամբ սպանվել է 60-ամյա «օրենքով գող» Տիմոխա Գոմելսկին (Ալեքսանդր Տիմոշենկո):
Իրավապահների հաղորդմամբ՝ նա բելառուսցի ամենաազդեցիկ «օրենքով գողն» էր: Որոշ տվյալներով՝ նրան 1996թ. «թագադրել էին» անձամբ Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) եւ Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան):
Մարդասպանները Տիմոշենկոյին հետեւել էին, երբ վերջինս ուղեւորվել էր եկեղեցի: Տղամարդը եկեղեցուն մոտեցել էր «Մերսեդեսով»:
Lifenews-ի հաղորդմամբ՝ մարդասպանները սպասել են մինչեւ զոհն իջնի մեքենայից: Սրտին ուղղված երկու գնդակները ողջ մնալու հհնարավորություն չեն թողել: Մարդասպանների դեմքերը ականատեսներին չի հաջողվել տեսնել: Հանցագործները մոտոցիկլավարի սաղավարտներով են եղել:




























