Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Բրիստոլ քաղաքում ավտոմեքենայի պայթյունի սպառնալիքը իրավապահներին ստիպել է շուրջ 460 տներում բնակվող քաղաքացիների տարհանել:

Տեղական ժամանակով ժամը մոտավորապես 04:00-ին ոստիկանությունը վառելիքի հոտ արձակող «կասկածելի ավտոմեքենայի» մասին ահազանգ է ստացել:

Ոստիկանները հնարավոր պայթյունի վայրից 200 մետր տրամագծով փակ գոտի են ստեղծել, երկրի ՆԳՆ աշխատակիցներից մեկին վկայակոչելով հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ իրավապահներն արդեն մի քանի վերահսկելի պայթյուններ են թույլ տվել:

Տեղացիներին վտանգավոր գոտուն չմոտենալու կոչ է արվել: ՌԻԱ-Նովոստի գործակալության հաղորդմամբ, իրավապահները շնորհակալություն են հայտնել բնակիչներին ցուցաբերված համբերության եւ համագործակցության համար: