Հնդկաստանում երկու անչափահաս աղջկա բռնաբարության եւ սպանության մեջ մեղադրվող հինգ անձն էլ ձերբակալվել են: Նրանց թվում են երկու ոստիկաններ, որոնց կասկածում են հանցագործությանը մասնակցելու մեջ: Իրավապահներին անմիջապես չեն ձերբակալել. Նրանց հեռացրել են աշխատանքից երկու անհետացած աղջիկներին որոնելու աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելու համար:

Այդ կերպ այս պահին բոլոր կասկասծյալները ձերբակալված են:

Զոհերից մեկի հայրը պատմել է, որ ոստիկանները ծաղրել են, երբ դիմել է աղջկան գտնելու օգնության խնդրանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նրա խոսքով՝ իմանալով, որ նա ստորին կաստայից է, ոստիկանները(որոնք նույնպես այդ կաստայից են, սակայն ներքին աստիճանակարգով ավելի բարձր), հրաժարվել են ինչ-որ բան անել:

14 եւ 16 տարեկան հասակի երկու աղջիկներ անհետացել են երեքշաբթի երեկոյան: Նրանց հայտնաբերել են հաջորդ օրը՝ կախված վիճակում: