Չնայած «որոշակի իրադարձություններին՝ ընդհանուր առմամբ իրավիճակն Աբխազիայում շարունակում է կայուն մնալ»: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Օթար Խեցիան:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը հետեւում է հասարակական կարգի պաշտպանությանը: «Բոլոր քաղաքներում եւ շրջաններում աշխատում է սովորական կարգով, բացառությամբ Սուխումիի, որտեղ այն խստացծված է»,- հավելել է նախարարը:

Վարչապետ Լեոնիդ Լակերբայան շնորհակալություն է հայտնել նախարարին եւ բոլոր ուժայիններին, «ովքեր ամեն ինչ արեցին ծանր իրավիճակում հնարավոր ծանր հետեւանքներից խուսափելու համար»:

Նախկինում Աբխազիայի ուժային կառույցների ղեկավարները հայտարարում էին, որ պաշտպանում են օրինական նախագահին, չեն ընդունում «պայքարի հակասահմանադրական մեթոդները», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ժամանակավոր ազգային խորհրդի նախագահ Ռաուլ Խաջիմբան պնդում է, որ ուժայինները չեզոքություն են պահպանում:

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ Աբխազիայում բոլոր նախարարություններն ո գերատեսչություններն աշխատում են բնականոն կարգով: