Քունը չափից ավելի լուսավորված տարածքում կարող է կապ ունենալ գիրանալու բարձր ռիսկի հետ, նախազգուշացնում են քաղցկեղի ուսումնասիրման Լոնդոնի ինստիտուտի գիտնականները, հաղորդում է BBC News-ը:

Նրանք պարզել են, որ կանայք, որոնք սովոր են հանգստանալ լավ լուսավորված ննջասենյակներում, հակված են ավելի լայն կոնք ունենալ:

Միաժամանակ գիտնականները նշում են, որ այդ կապը դեռեւս այդքան ակնհայտ չէ, որ խորհուրդ տան բոլոր մարդկանց ննջարաններում ավելի հաստ վարագույրներ կախել կամ հանգցնել լույսը քնի ժամանակ, հաղորդում է MIGnews.ru-ն:

Հետազոտությունը, որին մասնակցել է 113 հազար կին, հրապարակվել է American Journal of Epidemiology գիտական պարբերականում: