Երեխաները, որոնք վաղ հասակում բանջարեղեն են փորձել, միշտ ուտում են այն: Նման եզրակացության են եկել գիտնականները, որոնք հետեւել են 4-38 ամսական 332 երեխաների:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ երեխաները, որոնց վաղ հասակից կերակրում են տարբեր բանջարեղեններով, տարիքի հետ շարունակում են ուտել այն, հաղորդում է Gazeta.ru-ն:

Միաժամանակ, այն երեխաները, որոնք բանջարեղեն են փորձում ավելի ուշ հասակում, հետագայում առանձնապես ձգտում չեն ունենում այդ մթերքների հանդեպ: