ԵԱՀԿ Մինսկի խումբը խոչընդոտ է ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,  այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Լորդ Քիլքլունին:

Խոսելով ԵԱՀԿ Միսնկի խմբի մասին, Լորդ ՔիլՔլունին նշել է. «Մինսկի խումբը վերահսկում են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, որոնք ընդդիմախոսում են Ադրբեջանին: Այդ պատճառով հակամարտությունը 20 տարի մնում է չկարգավորված»:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման նոր ձեւաչափի անհրաժեշտությանը, Լորդ Քլիքլունին նշել է, որ դեռ բարդ է կոնկրետ խոսել այդ մասին, եւ ինչ է պետք անել դրա համար: