Մեքսիկայի արեւմտյան ափերին հզոր՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press-ը:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են Պուերտո-Վալյարտա քաղաքից 188 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Ավերածությունների կամ զոհերի մասին այս պահին տվյալներ չկան: Նույնը վերաբերում է ցունամիի վտանգին, հաղորդում է Gazeta.ru-ն: