Բրիտանական Marco Polo պարբերականը անգլիալեզու զբոսաշրջիկներին օրիգինալ զրուցարաններ է առաջարկում, որոնցում ներառված են ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն ու գերմաներեն առավել հաճախ օգտագործվող հայհոյական բառերն ու արտահայտությունները:

Զրուցարանում ներկայացված են ոչ միայն որոշակի հայհոյական բառեր ու արտահայտություններ, այլեւ ներկայացված են դրանց տոնայնության, վիրավորական լինելու աստիճանի բացատրությունները եւ այն իրավիճակները, որտեղ դրանք կարելի է օգտագործել:

Զրուցարանի հեղինակների կարծիքով՝ այն թույլ կտա «բառեր ընտրելու համար գրպանները չքրքրել»: