Լոս-Անջելեսի երկնքում ինֆրակարմիր տեսախցիկներով զինված դրոններով պարեկային ծառայություն է գործելու: Տեղեկությունը քաղաքի ոստիականական դեպարտամենտից են տարածել: Իրավապահները խոստանում են հատուկ սարքավորումները միայն առանձնակի դեպքերում կիրառության մեջ դնել, օրինակ` տանը բարիկադավորված հանցագործի դիտարկում իրականացնելու համար: Այդուհանդերձ, իրավապաշտպաններն արդեն մտահոգիչ արձագանքներն են հնչեցրել:
Հարավային Քալիֆորնիայում գործող «Քաղաքացիական ազատությունների միության» գործադիր տնօրեն Հեկտոր Վիլլագրան հայտարարել է, որ դրոնների շահագործումը կարող է քաղաքացիական իրավունքների խախտման բերել: Նա վերջերս Սիեթլում տեղի ունեցած միջադեպի մասին է հիշեցրել, երբ քաղաքային իշխանությունները, հասարակության կողմից բարձրացված բողոքի ալիքի ֆոնին, ստիպված էին հրաժարվել անօդաչու սարքերի շահագործման գաղափարից, հաղորդում է Russia Today-ը:
Քաղաքացիների դիտարկման շուրջ սկանդալներ նաեւ Լոս-Անջելեսում են գրանցվել: Ապրիլի վերջին իրավապաշտպանները խիստ քննադատություններ էին հնչեցրել օկրուգներից մեկի շերիֆի գրասենյակի հասցեին` փողոցներում տիրող իրավիճակին նմանատիպ սարքի օգնությամբ հետեւելու համար:
Ոստիկանությանը տրամադրված երկու Draganflyer X6 երեք պտուտականի դրոնները, Los Angeles Times թերթի հաղորդմամբ, բացի լուսանկարչական ապարատից եւ տեսախցիկից, ինֆրակարմիր լույսով դիտարկում կատարելու կարողությամբ են զինված:




























