Պետական ծառայողների կողմից չօգտագործված սոցփաթեթները շարունակում են նրանց հայեցողության տակ մնալ: Այդ մասին լրագրողներին խորհրդարանում մայիսի 31-ին հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հիշեցրել է, որ 2013թ.-ին ընդունված որոշման համաձայն, սոցփաթեթի չծախսված գումարները շարունակում են մնալ օգտագործողի (քաղծառայողի) հաշվինմ ընդ որում կուտակումն անժամկետ է:
Հիշեցնենք, որ պետական ծառայողի համար սոցիալական փաթեթը գործում է 2012թ.-ի հունվարի 1-ից, ծավալը 132 հազար դրամ է, 52 հազարը հատկացվում է առողջապահական ապահովագրությանը, մյուսը կարող է ուղղվել վարկերի մարմանը, Հայաստանում կամ Ղարաբաղում ուսման դիմաց վճարմանը:





























