Հունիսի 1-ից Ղրիմն անցնում է ռուսական ռուբլու: Խանութներում ու բանկերում ապրանքների ու ծառայությունների հաշվարկները, սոցիալական նպաստների, թոշակների ու աշխատավարձերի վճարումը կիրականացվի միայն ռուբլով: Գրիվնան արտարժույթի կարգավիճակ կունեն, հաղորդում է «Փրայմը»:

Ռուսական ռուբլին Ղրիմի պաշտոնական արժույթ է ճանաչվել այս տարվա մարտի 21-ին թերակղզին Ռուսաստանին միանալուց հետո:

Մայիսի 6-ից բոլոր անկանխիկ գործառույթները կատարվում են ռուբլով: Մինչեւ հունիսի 1-ը գրիվնայի փոխանակումը իրականացվում է ՂՐիմի բանկերում՝ Ռուսաստանի ԿԲ-ի պաշտոնական փոխարժեքով, հաղորդում է Gazeta.ru-ն:

ՌԴ պետդուման օրենք է ընդունել, որով 1,5 տարով կրճատվում է Ղրիմի եւ Սեւաստոպոլի տարածքում գրիվնայի շրջանառությունը:

Գործող օրենսդրությունը թույլ է տալիս միաժամանակ կիրառել ուկրաինական գրիվնան եւ ռուսական ռուբլին մինչեւ 2016-ի հունվարի 1-ը, սակայն նոր օրենքը այդ ժամկետը կրճատում է մինչեւ այս տարվա հունիսի 1-ը: