Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է ԷՏԱ ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ագիրե Գարսիային, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով Իսպանիայի ՆԳՆ-ն:

Կալանավորումը տեղի է ունեցել մայիսի 30-ին, Սան Սեբաստիան քաղաքում:

35-ամյա Գարսիան նախկինում (2006-ին) կալանավորվել է Փարիզում, արտահանձնվել Իսպանիային եւ քաղաքներից մեկի ղեկավարի սպանության համար պատիժ կրել իսպանական բանտում:

Վերջին տարիներին Գարսիան համարվում էր ԷՏԱ-ի ռազմականացված թեեւ առաջնորդներից մեկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: