ԱՄՆ-ում արքայական համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 600 մարդու եւ եկել անսպասելի եզրակացության, որ կատու սիրողներն, ընդհանուր առմամբ, ավելի խելացի են, քան շուն սիրողները:
Հետազոտության ընթացքում, մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկել են պատասխանել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են իրենց, իրենց էրուդիցիային եւ անհատական որակներին, ինչպես նաեւ նրան, թե ինչ կենդանի են ավելի շատ սիրում կամ պահում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես հաղորդում է New York Post-ը, որպես կանոն կատու սիրողներն ավելի զգայուն են, պարփակված, բայց ավելի հակված են «խախտել կանոնները»:
Իսկ ահա ավելի աշխույժ ու շփվող մարդիկ ավելի շատ շուն են հավանում: Հոգեբանները ստուգել են մասնակիցների մտավոր մակարդակը (IQ), որը ցույց է տվել, որ կատու սիրողների մոտ այն մի փոքր ավելի բարձր է:
Տոկոսային հարաբերակցությունը շուն եւ կատու սիրողների մեջ հետեւյալն է. շուն է սիրում 60 տոկոսը, կատու՝ 10 տոկոսը, մնացածը չեն կողմնորոշվում:




























