Սան-Պաուլո նահանգի դատարանը լեգենդար ֆուտբոլիստ Պելեի որդուն 33 տարվա ազատազրկման է դատապարտել թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված փողերի լվացման մեղադրանքով:
Բացի Էդսոն Նասիմենտու Պելեից, որը հայտնի է նաեւ Էդինյու անվամբ, նմանատիպ ժամանակահատված են ստացել նրա երեք ենթադրյալ հանցակիցները: Սպիեգելի հաղորդագրությունում նշվում է, որ դատավճիռը դեռ օրենքի ուժ չի ստացել եւ դատապարտյալները իրավունք ունեն բողոքարկել այն բարձրագույն ատյաններում:
Դատարանը գտնում է, որ Էդինյուն եւ իր հանցախմբի անդամները մասնակից են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, մարդկանց առեւանգմանը եւ կապեր ունեն այլ կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ:
Ավելի վաղ, Պելեի որդին իր պատիժը կրել է թմրանյութերի անօրինական շրջանառության եւ նարկոդիլերների հետ կապերի համար: Նա խոստովանել է, որ վաղուց է թմրանյութ ընդունում, սակայն ժխտում է թմրանյութերի առեւտր կատարելու մեղադրանքները, հաղորդում ե Ռոսբլատը՝ վկայակոչելով BBC-ին:
Էդինյուն, ինչպես եւ իր հայրը զբաղվել է ֆուտբոլով պորֆեսիոնալ մակարդակով: 1990-ական թթ. Նա պաշտպանել է բրազիլական «Սանտոս» ակումբի դարպասները, ինչն իր ժամանակին արել է Պելեն: Այդ թիմի կազմում 1995թ. Էդինյուն դարձել է Բրազիլիայի փոխչեմպիոն: 1999թ. նա որոշեց ավարտել կարիերան:




























