Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի Բեդֆորդ օդանավակայանումի թռիչքի ընթացքում վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռը, որում գտնվող բոլոր յոթ մարդիկ մահացել են:
Ոչ մեծ երկշարժիչ Gulfstream IV ինքնաթիռը նախատեսված էր 19 մարդու տեղափոխման համար:
Արտակարգ պատահարի հանգամանքների քննությամբ զբաղվում է տրանսպորտի անվտանգության հարցերով ԱՄՆ-ի ազգային խորհուրդը, հաղորդում է BBC-ն:
Նախօրեին ամերիկյան Քոլորադո նահանգում Բեննեթ նահանգից ոչ հեռու վթարի է ենթարկվել թեթեւ շարժիչով Cessna-152 ինքնաթիռը: Այն օդ էր բարձրացել Ավրորա քաղաքի օդանավակայանից (Քոլորադո նահանգ): Փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի բեկորները Բեննեթիից ոչ հեռու վայրում: Պատահարի արդյունքում ինքնաթիռում գտնվող երկու մարդիկ էլ մահացել էին:



























