Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Բրյուսելի Հրեական թանգարանում հրաձգություն կազմակերպած անձին: Կասկածյալը Ֆրանսիայի 29-ամյա քաղաքացի է, ով 2013թ.-ին մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին՝ հանդես գալող էքստրեմիստների կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով France Press գործակալությանը:
Տղամարդուն ձերբակալել են Մարսել քաղաքում, նրա մոտ Կալաշնիկովի ինքնաձիգ եւ ատրճանակ է հայտնաբերվել:
«Հենց նպանատիպ զենքից էին սպանվել մարդիկ Հրեական թանգարանում»,- նշել են քննչական մարմիններում: Երիտասարդի պայուսակում հագուստի տարրեր են հայտնաբերվել, որոնք նման են կրակ արձակող անձի հագուստին: Ոստիկանությանը հաջողվել է հաստատել, որ կասկածյալը Ֆրանսիայի հարավ էր ժամանել Բելգիայից:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բրյուսելի կենտրոնում գտնվող Հրեական թանգարանում տղամարդը կրակեկ էր չորս հոգու Կալաշնիկովի ինքնաձիգից: Երեք հոգի զոհվել էր, մեկին ծանր վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ վախճանվել էր:





























