Ռոսկոսմոսը Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության հետ համատեղ միջոցներ է ձեռնարկել, որոնք բացառում են GPS կայանների կիրառումը ՌԴ տարածքում ռազմական նպատակներով:
«ՌԴ կառավարության հրահանգին համապատասխան Ռոսկոսմոսը Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալության հետ համատեղ 2014թ.-ի հունիսի 1-ին միջոցներ է ձեռնարկել, որոնք բացառում են ՌԴ տարածքում GPS համակարգի ազդանշաններով գործող գլոբալ սեյսմոգրաֆիկ ցանցի կայանների տեղեկությունների կիրառումը համաձայնագրով չնախատեսված նպատակներով, այդ թվում նաեւ ռազմական»,- հայտնում է Ռոսկոսմոսի կայքը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Ռուսաստանում հունիսի 1-ից կարող են դադարեցնել GPS ամերիկյան 11 կայանների գործունեությունը: Դրանք կարող են պատասխան դառնալ ԱՄՆ-ի մերժմնը իր տարածքում գեոդիրքավորման ռուսական ԳԼՈՆԱՍՍ համակարգի կայանի տեղակայմանը:




























