Ուկրաինական կամավորական «Դոնբաս» գումարտակի ղեկավար Սեմյոն Սեմենչենկոն հայտնել է, որ տղաների հտ եկել է Մայդան եւ արդեն գտել ճակատ մեկնելու պատրաստ 23 ակտիվիստների: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Տղաների հետ եկել ենք Մայդան: Այստեղ կլինենք երկու ժամ: Հավաքել ենք 23 մարդու: Ով ցանկանում է միանալ մեզ, մոտեցեք սեւ հագուստով մարդկանց՝ «Դոնբասի գումարտակ» գրությամբ»,-գրել է Սեմենչենկոն:

Նա նաեւ հավելել է, որ «ավտոբուսը մոտ է, այնպես որ ով պատրաստ է պաշտպանել Ուկրաինան, միանգամից վերցնում ենք իրերով»:

«Հաղթանակից հետո պարտավորվում ենք վերադարձնել նույն տեղը, որտեղից վերցրել ենք: Փառք Ուկրաինային»,-գրել է «Դոնբաս» գումարտակի ղեկավարը: