Կիեւի Անկախության մայդանում ժողովրդական վեչե է սկսվել, որի ընթացքում հանդես կգա նորընտիր քաղաքապետ Վիտալիկ Կլիչկոն:

Ինքը քաղաքական գործիչը նախօրոք ժամանել է Մայդան, շփվել քաղաքացիների հետ: Սակայն ամբոխից նրա հասցեին մեղադրանքներ են հնչել այն առթիվ, որ նա իշխանության է բերել Չերնովեցկու հանցավոր խմբին», հաղորդում է ՈւՆՆ-ը:

Վեչեի սկզբում հնչել է Ուկրաինայի հիմնը, քահանաներն աղոթք են կարդացել: Վեչեում պետք է որոշվի Մայդանի հետագա ճակատագիրը:

Ինչպես բեմից են հայտնել, Մայդանի ավելի քան 50 հասարակական կազմակերպոըթյուն մի քանի որոշում են ընդունել, մասնավորապես՝ ամենշաբաթյա ժողովրդական վեչեների վերականգնամն մասին:

Այսօր կհրապարակեն նաեւ Մայդանի կազմակերպությունների Մանիֆեստը եւ որոշում կընդունվի այն մաին, թե ինչպես է շարունակելու իր գոյությունը Մայդանը:

«Մայդանը չի կատարել իր գործառույթները: Համակարգը փոխվել է… մենք չպետք է ցրվենք»,- ասել է ատաման Նիկոլայ Բոնդարը: Նրա հայտարարությունը պաշտպանել են Մայդանի ակտիվիստները: