Կառավարամետ «Ամցախարա» կուսակցությունը հայտարարել է Սուխումիում հունիսի 2-ին «Աբխազիային Հանրապետությունում սահմանադրական կարգի պաշտպանությանն» ուղղված համազգային հավաքի անցկացման մասին:

Կուսակցության քաղխորհուրդը հակասահմանադրական է անվանել խորհրդարանի որոշումը երկրի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման եւ նախագահի պաշտոնակատարի նշանակման մասին: Կուսակցությունում ընդգծում են, որ այն ընդունվել է «10 պատգամավորների բացակայության պայմաններում՝ այդ թվում նաեւ երեք փոխխոսնակների»: «Ամցախարայի» կարծիքով՝ այսպես կոչված «Ժողովրդական վստահության ժամանակավոր խորհրդի» գործողությունները փակուղի են տանում եւ հանգեցնում են ժողովրդի եւ պետության համար անկանխատեսելի, աղետալի հետեւանքների:

Կուսակցության ղեկավարները պնդում են, որ իրենց համաձայնությունը չեն տվել պաշտպանել խորհրդարանի այդ որոշումը: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ կուսկացությունը համաձայնության չի եկել տվյալ որոշման կապակցությամբ նաեւ «Արուաա» հասարակական շարժման հետ:

«Ամցխարա» կուսակցությունը հայտարարում է, որ «իրադարձությունների հետագա զարգացման պատասխանատվությունը Ժողովրդական վստահության ժամանակավոր խորհուրդն է կրում»: