Աբխազական ընդդիմության առաջնորդը, «Ազգային միասնության ֆորում» կուսակցության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան դեռ չի պատրաստվում թեկնածությունն Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններում, որոնք նշանակված են խորհրդարանի կողմից օգոստոսի 24-ին:

«Ամեն դեպքում, ես չեմ որոշում, որոշումն ընդունում են անձինք, իսկ թե ինչպես կլինի, կախված է իմ շրջապատից, մարդկանցից, ովքեր պատրաստ են ինձ հետ խոսել»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով իր թեկնածության առաջադրման մասին հարցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ Աբխազիայի նախագայ Ալեքսանդր Անկվաբը, ում ընդդիմություն առաջարկել է հրաժարական ներկայացնել, ձեւականորեն կարող է մնալ երկրի նախագաի պաշտոնում նախագահական ընտրությունների ընթացքում:

«Փաստացի՝ այո, սակայն հասարակությունը, որում ապրում ենք, փոքր է, մենք ճանաչում ենք միմյանց, բավական դժվար կլինի խոսել քաղաքական նոր ուղի դուրս գալու հնարավորության մասին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք Անկվաբը մասնակցել ընտրություններին:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի երեկոյան ընդդիմության ներկայացուցիչներն իրենց վերահսկողության տակ վերցրեցին աբխազական վարչակազմի շենքը եւ հայտարարեցին, որ իրենց ձեռքն են վերցնում երկրի ժամանակավոր կառավարումը: Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանն անվստահության քվե հայտնեց երկրի վարչապետին, նախագահին առաջարկեց կամավոր հրաժարական ներկայացնել: Մայիսի 31-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրի նախագահի արտահերթ ընտրությունները նշանակեց 2014թ.-ի օգոստոսի 24-ին եւ հանրապետության նախագահի պարտականությունները հանձնեց Ազգային ժողովի խոսնակ Վալերի Բգանբային: