Մերձմոսկոյան Օրեխովո-Զուեւո շրջանում առանձնատան սեփականատերը կրակել է տուն ներխուժած գողերից մեկի վրա:
«Կիրակի գիշերը երեք անհայտ անձինք Բելեեւկա գյուղում ներխուժել են մասնավոր առանձատուն: Պաշտպանվելով գողերից՝ տերը հրացանից կրակել է նրանցից մեկի վրա, որից հետո հանցագործները փախուստի են դիմել՝ իրենց հետ տանելով վիրավորին: Տուժողը հիվանդանոցում վախճանվել է»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի շրջանի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Ոստիկանության վարչությունում նշել են, որ ձերբակալել են կասկածյալներից մեկին, երրորդին փնտրում են: Հանցանքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում: Պարզում են տան տիրոջ կողմից զենք կիրառելու օրինականությունը:





























