Եվրոպական միությունը պատասխանատու է ուկրաինական կոնֆլիկտի համար, ընդ որում ԵՄ երկրներն «ԱՄՆ-ի կամքով Ռուսաստանին ոչ ձեռնտու տեսքով են ներկայացնում», հայտարարել է «Ազգային  ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը գերմանական « Spiegel »-ին տված հարցազրույցում, հաղորդում է RT-ն:

«Ես հանդես եմ գալիս հօգուտ Ուկրաինայի դաշնայնացման: ԵՄ-ն կրակի վրա յուղ լցրեց՝ երկրին տնտեսական համագործակցություն առաջարկելով, որտեղ բնակչության կեսից ավելին նայում է դեպի Արեւելք»,- նշել է Մարին Լե Պենը հարցազրույցում:

Բացի այդ, «Ազգային ճակատի» առաջնորդը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները պետք է գիտացկեն՝ ամերիկացիներն առաջին հերթին Եվրոպայում իրենց շահերն են հետապնդում ՝ մշտապես ձեգտելով աշխարհում ընդլայնել իրենց ներկայությունը: Մարին Լե Պենի կարծիքով, Հին աշխարհի պետությունները «պետք է իրենց կարծիքն ունենան, այլ չնայեն Միացյալ Նահանգների աչքերով»: Այժմ, նրա խոսքով, եվրոպական պետությունները «ԱՄՆ-ի կամքով Ռուսաստանին ոչ ձեռնտու տեսքով են ներկայացնում»:

Ընդ որում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թույլ չի տալիս այլ պետություններին իրեն որոշումներ բարդել», ինչը Մարին Լե Պենի մոտ «հիացմունք է առաջացնում»: