Ռուսաստանում հարկավոր է բարձրացնել ծխախոտների գինը, սակայն դա պետք է անել միաժամանակ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
«Մեր երկրում ծխախոտն ամենաէժան ապրանքներից մեկն է, մենք ծրագրում էինք դուրս գալ այն մակարդակին, որն առանձնացնում է եվրոպական երկրներից շատերին: Այդ պատճառով ակցիզները պետք է թանկանան: Բայց քանի որ ստեղծվել է ընդհանուր տնտեսական միջավայր Ղազախստանի եւ Բելառուսի հետ, անհրաժեշտ է բանակցություններ վարել, որպեսզի մենք միաժամանակ նույն գները սահմանենք ապրանքի կեղծումից խուսափելու համար»,- հայտնել է նախարարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Սալագայը հայտարարել է, որ ծխախոտի գինը պետք է աստիճանաբար բարձրանա:
«ելնելով միջազգային փորձից՝ կարող են վստահորեն նշել՝ որքան թանկ արժե ծխախոտն, այնքան լավ… Առավել ճիշտ մեխանիզմը կայանում է նրանում, որ գինը բարձրանալու է տնտեսության գործառնությանը համարժեք»,- ասել է նա:
Պուտին. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը պետք է ստորագրել մոտ ժամանակներս





























