Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը հրաման է ստորագրել խորհրդարանն արձակելու վերաբերյալ, նոր խորհրդարանական ընտրությունները նշանակել է հուլիսի 13-ին:
Օրվա երկրորդ կեսին, Սլովենիայի Սահմանադրության համաձայն, ավարտվել է ժամկետը, որի ընթացքում պատգամավորները պետք է կառավարության նոր նախագահի թեկնածություն առաջարկեին՝ վարչապետ Ալենկա Բրատուշեկի հրաժարականից հետո: Նոր թեկնածուի անունն այդպես էլ չեն հնչեցրել: Արդյունքում նախագահն արձակել է խորհրդարանը՝ կարճ ժամկետում նշանակելով խորհրդարանական արտահերթ ընտրություններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























