ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը հայտարարել է, որ պատրաստ է կրկին աշխարհի առաջնության անցկացման երկրի ընտրություններ անցկացնել, եթե ապացուցվի, որ Քաթարն ընտրվել է կաշառքի արդյունքում:
«Եթե ապացուցվի, որ 2022թ.-ի աշխարհի առաջնությունն ընդունող երկրի ընտրության ժամանակ խախտումներ են եղել, ես խորհուրդ կտամ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեին նոր ընտրություններ անցկացնել»,- ասել է նա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախկին ղեկավարը քաթարցի Մոհամեդ բին Համմամը 5 մլն դոլար կաշառք է բաժանել, որպեսզի առաջնությունն անցկացվի իր հայրենիքում:




























